Գազայում պայթեց՝ Իսրայելական հարձակումներից մնացած «կասկածելի առարկա»

Շրջափակման տակ գտնվող Գազայի հատվածում Իսրայելյան հարձակումներից մնացած «կասկածելի առարկայի» ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացել է 2 մարդ։

1650800
Գազայում պայթեց՝ Իսրայելական հարձակումներից մնացած «կասկածելի առարկա»

Գազայի Ներքին գործերի նախարարությունից կատարված հայտարարությանը նշել են, որ պայթյուն է տեղի ունեցել իսրայելական հարձակումներից մնացած քաղաքի կենտրոնում գտնվող դիմադրության խմբավորումներից մեկին պատկանող վայրում:

Պայթյունի արդյունքում 2 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ:

Հայտարարության մեջ միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Մայիսի 10-ին Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատվածի վրա սկսված գրոհներն ավարտվեցին մայիսի 21-ին ՝ Համասի հետ ձեռք բերված հրադադարի համաձայն:

Գազայի վրա իսրայելական հարձակումների արդյունքում 254 պաղեստինցիներ, այդ թվում ՝ 66 երեխա եւ 39 կին, կորցրեցին իրենց կյանքը, 1948 մարդ վիրավորվեց, եւ հազարավոր շենքեր ամբողջովին ավերվեցին կամ դարձան անօգտագործելի:

 

 



Այս թեմայով լուրեր