Յահյա էս-Սինվար․ Իսրայելի խախտումները կարող է մեծ կրոնական պատերազմ առաջացնել

Համաս շարժման Գազայի պատասխանատու Յահյա էս-Սինվարը հայտարարել է, որ Երուսաղեմում Իսրայելի կողմից շարունակվող խախտումները մեծ կրոնական պատերազմ կպատճառի տարածաշրջանում:

1646694
Յահյա էս-Սինվար․ Իսրայելի խախտումները կարող է մեծ կրոնական պատերազմ առաջացնել

Իսրայելական հարձակումներից հետո առաջին անգամ մամուլի առջեւ ելույթ ունենալով ՝ Սինվարը իրարահաջորդ երկու հանդիպումներում Գազայի հատվածում գտնվող  արտասահմանյան մամուլին եւ արաբ լրագրողներին հայտարարություններ արեց:

Սինվարը նշել է, որ «Երուսաղեմում Իսրայելի կողմից շարունակվող խախտումները մեծ կրոնական պատերազմ կպատճառեն տարածաշրջանում»: ու  աշխարհի պետություններին ազդարարել է, Երուսաղեմում Իսրայելի գործելակերպի դեմ լռելու հետ կապված:

Սպառնալով, որ եթե ձեռք տան Մասջիդ ալ-Աքսային ապա, ամբողջ Մերձավոր Արեւելքի ձեւը կփոխվի, Սինվարը շարունակեց իր խոսքերը հետեւյալ կերպ.

«Երուսաղեմ քաղաքը կարմիր գիծ է: Իսրայելի գոյությունը կախված է նրանից, թե նա ինչ կանի քաղաքում: Դիմադրությունը ցանկանում էր տալ «Դադարեցնել կրակի հետ խաղալը» ուղերձը աշխարհին եւ թշնամուն: Սկզբում մենք սկսեցինք հրթիռներ արձակել դեպի Երուսաղեմ, որպեսզի թշնամին իմանա, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են Ալ-Աքսա մզկիթը: Դիմադրությունն ունի մեկ րոպեում 200 կիլոմետր հեռահարությամբ հարյուրավոր հրթիռներ արձակելու ուժ »:

Հայտարարելով, որ իսրայելական վերջին գրոհում տեղի ունեցածը միայն մի փոքր մանեւր էր, Սինվարն ասաց, որ եթե «Ալ-Աքսա մզկիթին» ձեռք տան,  բաց հակամարտության կամ տարածաշրջանային պատերազմի դեպքում իրավիճակը այսպես չեր լինի:

 



Այս թեմայով լուրեր