Իրանը Հարավային կորեայից պահանջել է ազատել, արգելափակված փողերը

Հարավային Կորեայի Վարչապետ Չունգ Սյե-կյուն-ի հետ Թեհրանում հանդիպում կատարող Իրանի Նախագահի առաջին օգնական Իսակ Ջիհանգիրին, Սեուլի իշխանությունից պահանջել է «իր երկրի արգելափակված փողերը ազատել»:

1619237
Իրանը Հարավային կորեայից պահանջել է ազատել, արգելափակված փողերը

Պաշտոնական այցելությամբ Թեհրան մեկնող Հարավային Կորեայի Վարչապետ Չունգ Սյե-կյուն-ը Ջիհանկիրի կողմից պաշտոնական արարողությամբ ընդունվեց պատմական Սադաբադ պալատում եւ հետո մամլո ասուլիս են կազմակերպվել:

Նշելով, որ Հարավային Կորեայի դիրքը վնասվել է իրանական ֆինանսական ակտիվների արգելափակման պատճառով

Ջիհանգիրին շարունակեց.

« Մենք Հարավային Կորեայի կառավարությունից պահանջում ենք հնարավորինս շուտ ազատել իրանական ֆինանսական ակտիվները եւ գործնական քայլերով փոխհատուցել վերջին տարիների խնդիրները: Հարավային Կորեայի բանկերի իրավական եւ օրինական բնական գազի եւ նավթի վաճառքին ձեռք բերված 7 միլիարդ դոլարի արգելափակումը պատճառ դարձավ, որ երկու երկրների հարաբերությունները մտնեն լուրջ ռեցեսիայի շրջան»:
 

Նշելով, որ հաջորդ տարի երկու երկրների հարաբերությունները 60 տարեկան կդառնան, Ջիհանգիրին հիշեցրեց, որ Իրանի եւ Հարավային Կորեայի միջեւ առեւտրի ծավալը 2012-ին ավելացել է եւ հասել 17 միլիարդ դոլարի:

Ջիհանգիրին նշել է, որ Ասիայի արեւելքում եւ արեւմուտքում գտնվող երկու երկրներ, միմյանց տնտեսապես լրացնում են, հարաբերությունները մտել են ռեցեսիայի շրջան ՝ Հարավային Կորեայի կողմից ամերիկյան պատժամիջոցների (իր երկրի նկատմամբ) համապատասխանության պատճառով:

Չիհանգիրին հայտարարել է, որ Սայ-կյունի հետ իր բանակցություններում ցանկանում է ջանքեր գործադրել անցյալը փոխհատուցելու համար:

Սայ-կյունն էլ հայտարարել է, որ  ցանկանում են, որ լուծվեն Իրանի արգելափակված փողի հետ կապված խնդիրները, եւ երկու երկրների միջեւ դեղագործական եւ բժշկական սարքերի առեւտուրը մեծանա:

Ընդգծելով, որ այսուհետ հարաբերությունները պետք է շարունակվեն բարձր մակարդակի վրա, Սայ Կյունը հայտարարեց, որ այդ նպատակով ինքը Հարավային Կորեա է հրավիրել Ջիհանգիրիին:

 



Այս թեմայով լուրեր