Ուկրաինացի նախարարը Բորելի հետ քննարկեց Ուկրաինայի սահմաում Ռուսաստանի գործունեությունները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության (ԵՄ) գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի հետ ՝ Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական գործունեության վերաբերյալ:

1614672
Ուկրաինացի նախարարը Բորելի հետ քննարկեց Ուկրաինայի սահմաում Ռուսաստանի գործունեությունները

Կուլեբան իր Թվիթերում գրառմանը տեղեկացրել է, որ Բորելի հետ հեռախոսազրույցում քննարկել են «Ռուսաստանի սահմանում ռազմական գործունեությունները»:

Կուլեբան նշել է, որ Բորելը հայտնել է, թե ԵՄ-ը Ուկրաինայի կողքին է եւ աջակցութմ է տարածքային ամբողջականությանը ու տեղեկացրել է, որ Բորելը իրեն հրավիրել է ապրիլի 19-ին կազմակերպվքղ ԵՄ-ն Արտաքին գործերի խորհուրդի նիստին:


Մարտի 30-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Հոմչակը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը զորավարժությունների պատրվակով զորքեր են ուղարկում Ուկրաինայի սահմաններ:
 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը իր հայեցողությամբ իր զինված ուժերը տեղափոխեց իր տարածքում, եւ դա ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում:



Այս թեմայով լուրեր