Իրանում «Կարմիր Չորեքշաբթի» տոնակատարություններում մահացել է 8 մարդ, 900-ը վիրավորվել

Արտակարգ օգնության հաստատության պետ իր Հոսեյին Կուլիվենդը Նոռուզից առաջ նշվող «Կարմիր Չորեքշաբթի» տոնակատարության վերաբերյալ տեղեկություն է տվել:

1602894
Իրանում «Կարմիր Չորեքշաբթի» տոնակատարություններում մահացել է 8 մարդ, 900-ը վիրավորվել

Կուլիվենդը նշել է, որ տոնակատարություններում մինջեւ հիմա 8 մարդ է մահացել եւ 900-ը վիրավորվել, 72 մարդ կորցրել է վերջույթները 34 մարդու մարմնիներն այրվածքներ են ստացել, իսկ 300 մարդու աչքերի վնասվածքներ են ունեցել:

Երկրում անցած տարի «Կարմիր Չորեքշաբթի» կատարություններում մահացել էր 3 մարդ, հազար 403-ը վիրավորվել:

Իրանում Նոռուզի նախաշեմին տարվա վերջին չորեքշաբթի երեկոյան կազմակերպված «Կարմիր Չորեքշաբթի» տոնակատարություններում հատկապես երեխաներ եւ երիտասարդներ թռնում են կրակի վրայով, հրավառություններ են կազմակերպում:

Այս տոնակատարություններն ամեն տարի բազմաթիվ զոհերի կամ վիրավորների պատճառ են դառնում Իրանում:

Նոր տարին (Նոռուզը) մեկնարկում է մարտի 21-ին Իրանում, որտեղ օգտագործվում է Հիջրի Շաեմսի օրացույցը:

 



Այս թեմայով լուրեր