Ալիեւը այցելեց՝ Հոջավենդ եւ Ֆուզուլի քաղաքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Հայաստանի օկուպացիայից ազատագրված Ֆուզուլի եւ Հոջավենդ նահանգներ:

1602136
Ալիեւը այցելեց՝ Հոջավենդ եւ Ֆուզուլի քաղաքներ

Ալիեւի տիկին ՝ Միհրիբան Ալիեւայի Ինստագրամի իր էջում հրապարակած պատկերներում երեւում էր, որ նախագահ Ալիեւը այցը կատարել է իր օգտագործած ավտոմեքենայով:

Իլհամ Ալիեւն ասաց, որ բոլոր գյուղերը ոչնչացվել են հայկական ուժերի կողմից ՝ պատկերների մեջ ճանապարհին ցույց տալով ավերված բնակավայրերը:

Բնակավայրերից մեկում ընդմիջում կատարելով Ալիեւը հայտարարել է, որ սկսել օկուպացիայից ազատագրված տարածքներում սկսել են վերակառուցմանը եւ կառուցում են նաեւ նոր ճանապարհներ:

Ալիեւը հայտարարել է, որ դավաճան թշնամին ցանկանում էր ոչնչացնել Ադրբեջանի պատմական ժառանգությունը բռնազավթման շրջանում ու շարունակեց.

«Սակայն չհաջողեցան իրականացնել այն: Մենք հետ եկանք այս տարածքներ: Մենք վերադարձանք որպես հերոս ու հաղթող ժողովուրդ եւ դուրս մղեցինք թշնամուն մեր երկրից»:

Շարունակելով իր ճանապարհը `Ալիեւը ավտոմեքենայի մեջ իր խոսքում ասաց, որ Հայաստանին սատարող օտարերկրյա շրջանակները պետք է տեսնեն, թե ինչ դաժանություն են գործել նրանք ադրբեջանական հողում:

Ալիեւը ճանապարհահատվածում կանգ առավ Հոջավենդ գյուղերում:



Այս թեմայով լուրեր