Հեռախոսազրույց` Ռուհանիյի եւ Ալիեւի միջեւ

Իրանի Նախագահ Հասան Ռուհանին Հայաստանի գրավման պատճառով Լեռնային Ղարաբաղում շարունակվող բախումների վերաբերյալ ասեց.

1504446
Հեռախոսազրույց` Ռուհանիյի եւ Ալիեւի միջեւ

«Մեր հարեանների տարածքային ամբողջականությունը մեզ համար ունի մեծ կարեւորություն:»

Իրանի նախագահության կողմից արված հայտարարության համաձայն, Ռուհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել:

Հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը:

Ռուհանին նշել է, որ ԻՐանի ժողովուրդը Ադրբեջանի հետ ունի մոտ պատմություն, մշակութային եւ կրոնական կապեր ու շարունակեց.

«Իրան եւ Ադրբեջանի ժողովուրդն ու կառավարությունը միշտ ունեցել են լավ հարաբերություններ: Իրանցի պաշտոնիաներ վերջին քննարկումներում հստակ վերաբերմունք են ցուցադրել:»

Նշելով Ադրբեջանի և Հայաստանի պատերազմում այլ երկրների հնարավոր միջամտությունը և հակամարտությունների տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգը, Ռուհանին ասաց.

« Տարածաշրջանի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը և հատկապես նրա հյուսիսային սահմանները շատ կարևոր են մեզ համար: Սահմանների վրա հակամարտության և անապահովության այս միջավայրը չպետք է հարմար հիմք ստեղծի ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար: Խաղաղությունը շատ կարևոր է տարածաշրջանում: Հարեւանների տարածքային ամբողջականությունը մեզ համար գերակա նշանակություն ունի »:

Արտահայտելով իր մտահոգությունը, որ սահմանին առկա բախումները վերածվում են քաղաքային պատերազմի, Ռոհանին ասել է.

«Հուսով եմ, որ այս պատերազմներն ու բախումները չեն հանգեցնի քաղաքային պատերազմների: Եթե դա տեղի ունենա, մարդիկ ստիպված կլինեն տեղահանվել, և քաղաքացիական անձինք կմահանան: Դա շատ տխուր է և վտանգավոր»:

Կոչ անելով արագ դադարեցնել հակամարտությունները, Ռուհանին ասեց.

«Իրանը պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել Բաքվի եւ Երեւանի միջեւ վեճերը միջազգային իրավունքի եւ երկու երկրների պաշտոնապես ճանաչված սահմանների շրջանակներում լուծելու համար»:

Ռոհանին նախազգուշացրել է երկու երկրներին նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանի պաշտպանության և իրանցի գյուղացիների կյանքի անվտանգության մասին:

Ադրբեջանի Նախագահ Ալիեւն էլ հանդիպմանը ասեց.

« Շնորհակալ եմ Իրանի իշխանություններին ՝ կառուցողական վերաբերմունքի, տարածքային ամբողջականության վրա շեշտադրման և ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ջանքերի համար»:

Սահմաններին ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգի վերաբերյալ Ալիեւը նաեւ ասաց.

«Իրանի անվտանգությունը Ադրբեջանի անվտանգությունն է: Մենք թույլ չենք տա, որ այս հակամարտությունը վնասի հարեւան երկրների անվտանգությանը»:

 



Այս թեմայով լուրեր