Ադրբեջանը հայտարարեց, որ հակարակաորդը 550 զոհ է տվել

Ադրբեջանը հայտարարեց, որ երեկվա բախումներում հայկական բանակում ծառայող ավելի քան 550 զինվոր է զոհվել ու վիրավորվել:

1498547
Ադրբեջանը հայտարարեց, որ հակարակաորդը 550 զոհ է տվել

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից արված հայտարարության համաձայն ՝ ոչնչացվել է հայկական բանակի 22 տանկ և այլ զրահատեխնիկա, 15 OSA զենիթահրթիռային համակարգ, 18 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 8 հրետանի:

Հայտարարության համաձայն ՝ զոհվել ու վիրավորվել է ավելի քան 550 հակառակորդի զինվոր: Ոչնչացվել է հակառակորդի բանակին պատկանող զինամթերքի 3 պահեստ:

Տերտերի շրջանի մոտակայքում գտնվող Թալիշ գյուղի մոտ տեղի ունեցած բախումներում զոհվել է հակառակորդի օդային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, իսկ նրա հրամանատարության տակ գտնվող զորամասի անձնակազմը կրել է մեծ կորուստներ: Թալիշ գյուղի շրջակայքում որոշ բարձունքներ ազատվեցին:

Նախարարությունը հրապարակել  է նաև հայ զինվորների դիակների նկարները:

Հայտարարության մեջ հաղորդվում է, որ հայկական բանակի դիրքերը հրթիռներով ու հրետանով են խփվել, իսկ հայկական ուժերը հետ են քաշվել ու ասվեց․

«Հակառակորդի բանակում մեծ թվով զոհերի պատճառով ռազմական հիվանդանոցներում եւ քաղաքացիական հիվանդանոցներում տեղի պակաս կա: Արյան բանկում արյան պակաս կա: Ինչպես միշտ, հայկական կողմը հասարակությունից թաքցնում է բանակում զոհերի իրական թիվը»:

Մյուս կողմից, Ադրբեջանը նախազգուշացրեց հայկական բանակին, որը շարունակում է կրակել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ հայկական բանակը առավոտյան ժամերից կրակ է բացել Տերտեր քաղաքի վրա եւ ասվեց. «Մենք վերջին անգամ զգուշացնում ենք Հայաստանին: Մենք կպատասխանենք միջոցներ ձեռնարկելու համար»:

Նախարարությունը հռապառակել է բախումներում հայկական տանկերի ու զրահամեքենաների ոչնչացումը օդային կադրերով:

Երեկ առավոտյան ժամերին Հայաստան-Ադրբեջան  ճակատային գծում Հայաստանի զորքերի Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա կրակելու արդյունքում բախումներ էին սկսել։

Ադրբեջանական բանակը անցավ հակագրոհի և որոշ բնակավայրեր ազատագրեց։



Այս թեմայով լուրեր