Լիբանանի Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը Նախաահության Առողջապահության եւ սննդամթերային քաղաքականություններ հիմնարկի նախագահի տեղակալ Պրոֆ. Դոկ. Սերքան Թոփալօղլու եւ պատվիրակության հետ կատարած հանդիպումներում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի

1472288
Լիբանանի Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Առողջապահության նախարար Հասանը, պայթյունից հետո Լիբանանի առողջապահության սեկտորին Թուրքիայի կատարելիք աջակցությունները քննարկելու նպատակով երկիր այցելող Թոփալօղլուն Թուրքական համագործակցության եւ համակարգման գորակալության Միջինարեւելք եւ Աֆրիկայի բաժնի պետ Բյուլենթ Քորքմազը եւ Թուրքիայի Բեյրութի դեսպան հաքան Չաքըլի ներկա գտնված պատվիրակության հետ մայրաքաղաք Բեյրութում գտնվող նախարարության շենքում է հանդիպել:

Մամլո փակ իրականացած հանդիպումից հետո Լիբանանի առողջապահության Նախարար Հասանը ասեց.

«Թուրքիան պայթյունի առաջին պահից սկսյալ Լիբանանի կողքին է եղել, օգնությունները արագ տեղ է հասցրել, Լիբանանում գտնվող լիբանանցիներ, սիրիացիներ եւ պաղեստինցիներին աջակցություն կատարելու համար Հարգելի Նախագահին եւ Թուրքիայի ժողովուրդին շնորհակալություն ենք հայտնում:»

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթուցիկների գտնված համար 12 ահեստում նախ հրդեհ էր բռնկվել իսկ հետո քաղաքը ցնցող սաստիկ պայթյուն էր տեղի ունեցել:

Պայթյունում մահացել է 171 մարդ, մոտավորապես 6 հազար մարդ է վիրավորվել եւ 30-40 հոգի անհայտ կորել, վիրավորյալներից 120-ի բուժումները շարունակվում են ինտենսիվ խնամքում  եւ գտնվում է հատուկ բուժման կարիք ունեցող շուրջ 1500 վիրավորյալ:

 



Այս թեմայով լուրեր