Նոր Կորոնավիրուսը տարածվել է նաեւ Իրանում

Իրանի Կում քաղաքում Նոր Կորոնավիրուսի պատճառով 2 հոգի է մահացել:

1362818
Նոր Կորոնավիրուսը տարածվել է նաեւ Իրանում

Առողջապահության նախարարությանը հասարակության հետ կապերի պատասխանատու Կիյանուշ Ջիհանպուրը Թվիթերից հրապարակած ուղերցում հայտնել է, թէ Կում քաղաքում շնչառական անբավարարության գանգատով հսկողության տակ պահվող Նոր Կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական լինող երկու հոգի մահացել է:

Կումի Բժշկական Ֆակուլտետի Ռեկտոր Մուհամմեդ Ռըզա Կադիրն էլ Իրանի մամլու կատարած հայտարարությանը նշել է, թէ վերջին 4 օրում շնչառական անբավարարության բողոքների թիվը բարձրացել է:

Քաղաքում այսօր փակվել են դպրոցները:

Չինաստանի Հուբեյ նահանգին կապված Վուհան քաղաքում դեկտեմբերի 12-ին հայտնաբերված Նոր Կորոնավիրուսը կարճ ժամանակում այլ քաղաք եւ երկրներ տարածվելու արդյունքում Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարել էր՝ արտակարգ իրավիճակ:

Չինաստանում Նոր Կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 2 հազար 120-ի է բարձրացել, վիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 75 հազարի:

 



Այս թեմայով լուրեր