Համատեղ մամլո ասուլիս Ռուհանի եւ Աբեյից

Իրանի Նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Ճապոնիան իրենցից ցանկանում  շարունակել նավթ գնել։

Համատեղ մամլո ասուլիս Ռուհանի եւ Աբեյից

Հասան Ռուհանին պաշտոնական հանդիպումների շրջանակում Թեհրանում գտնվող Ճապոնիայի Վարչապետ Շինզո Աբեյի հետ համատեղ մամլո ասուլիս է կազմակերպել։

Ռուհանին նշել է, որ Ճապոնիան աջակցում է Իրանի միջուկային համաձայնագրի շարունակելուն եւ շեշտել է, թէ Աբեն այս համաձայնագիրը տարածաշրջանի եւ աշխարհի համար գնահատում է բարենպաստ։

Ռուհանին նշել է, որ Իրանը եւ Ճապոնիան համաձայն են, թէ միջուկային տեխնոլոգիան պետք է  խաղաղ նպատակներով օգտագործվի եւ երկու երկիրներն էլ դեմ են միջուկային զենքերին։

Ռուհանին ասեց.

«Ճապոնիան Իրանից ցանկանում է շարունակել նավթ գնել, մշակույթ, գիտություն եւ ֆինանսական խնդիրների լուծվելն է ցանկանում։ Այս իրավիճակը երկկողմ հարաբերությունների զարգացմանն է աջակցելու։»

Ճապոնիայի Վարչապետ Աբեն իսկ մամլո ասուլիսում նշել է, թէ այսօր Միջինարեւելքում լարվածություն է տիրում ու ասեց. «Բոլոր պարագաներում պետք է արգելադրվի ռազմական բախումները։ Միջինարեւելքի խաղաղությունը միայն այս շրջանի համար չէ այլ ամբողջ աշխարհի համար է հարկավոր։ Իրանը տարածաշրջանում լարվածությունը չավելացնելու համար կատարում է իր դրական դերը։»



Այս թեմայով լուրեր