Հրդեհի հետեւանքով զոհեր Փարիզում

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Փարիզում՝ բնակելի տանը, տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի:

1139492
Հրդեհի հետեւանքով զոհեր Փարիզում

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Փարիզում՝ բնակելի տանը, տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի:

Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ եւս 36 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի եւ մոտ 30 վիրավորի մասին:

Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 01:00-ին Էռլանժե փողոցի 8 հարկանի շենքում: Բռնկման կապակցությամբ իրավապահները ձերբակալել են այդ շենքում բնակվող մի կնոջ: Նրան կասկածում են հրդեհն առաջացնելու մեջ: Նշվում է, որ ձերբակալվածը հոգեկան խանգարումներ ունի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրել էր, որ մտածում է զոհերի եւ վիրավորների մասին: Նա նաեւ երախտագիտություն էր հայտնել հրշեջներին, որոնց խիզախության շնորհիվ հաջողվել էր փրկել շենքի բնակիչներին:


Պիտակներ: #Ֆրանսիա , #ցույցեր

Այս թեմայով լուրեր