Դանիան հետ է կանչել Իրանում իր դեսպանին

Դանիան հետ է կանչել իր դեսպանին Թեհրանից՝ կապված երկրում Իրանի հատուկ ծառայությունների անօրինական գործողությունների հետ։ Այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսոնը։

1078510

«Դա շատ ուժեղ եւ ոչ սովորական դիվանագիտական քայլ է»,- նախարարի խոսքերն է մեջբերում Politiken թերթը։

Ավելի վաղ Դանիայի հետախուզության եւ անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ իրանական հատուկ ծառայությունները սպանություն են կազմակերպել երկրի տարածքում։

Ըստ տեղական Local թերթի՝ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվում է Նորվեգիայի իրանական ծագումով քաղաքացի, ով ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին՝ շվեդական Գետեբորգ քաղաքում։

Պիտակներ: #Դանիա , #դեսպան , #Իրան

Այս թեմայով լուրեր