Գրեմմի մրցանակներ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվել է 59-րդ անգամ:

671308
Գրեմմի մրցանակներ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվել է 59-րդ անգամ:


Հայտնի է, որ «Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանուհի Ադելի Hello սինգլը, որի հետ մեկտեղ նույն անվանակարգում էին ներկայացված «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Լուկաս Գրեհեմ), «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ) երգերը:

 

Հայտնի է, որ Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը:


Նշենք, որ «Լավագույն  փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ: Հետաքրքրական է, որ երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:

 

Ձեզ ենք ներկայացնում մրցանակները

«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,
«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե,
«Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,
«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,
«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,
«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya:



Այս թեմայով լուրեր