Նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թյուրքիյեյի հաջողությունը Սև ծովի հացահատիկային միջանցքում բոլորի շուրթերին է։



Նախագահ Էրդողանը մասնավոր հեռուստաընկերությունների համատեղ ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին և գնահատականներ տվել։
Նշելով, որ դիվանագիտության մեջ Թյուրքիյեյի հաջողության ամենամեծ օրինակը Ռուսաստան-Ուկրաինան է, և որ Թյուրքիյեն միակ երկիրն է, որը մատնանշվում է որպես միջնորդ ռուս-ուկրաինական պատերազմում, Էրդողանն ասել է, որ Թյուրքիյեյի հաջողությունը Սև ծովի հացահատիկային միջանցքում աշխարհում բոլորի շուրթերին է։
Էրդողանը շարունակել է հետևյալ կերպ․
«Իրականում այն խոսակցությունները, որոնք մենք ունեցել ենք պարոն (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ, շատ պարզ են։ Նա էլ ողջ լինի ասեց ես հացահատիկը կուղարկեմ հացահատիկի միջանցքից, բայց 44 տոկոսն այստեղից գնում է Եվրոպա, ուստի այն չպետք է գնա։ Եկեք սա ուղարկենք թերզարգացած աֆրիկյան երկրներ»։ Ես էլ ասացի նրան. «Ուրեմն դու ուղարկիր հացահատիկը, և մենք այն այստեղ ալյուր կդարձնենք և այստեղից կուղարկենք թերզարգացած երկրներ»։ Ունենք նման պայմանավորվածություն։ Երկու-երեք օրից հեռախոսազրույց կունենանք պարոն Պուտինի հետ։ Այս ոլորտում էլ մեր քայլերն ենք անելու։ Նմանապես, կան պարարտանյութերի կարիքներ: Մենք կրկին ձեռք ենք բերելու, մատակարարելու ենք դրանք, կփորձենք թեթեւացնել դրանք՝ ուղարկելով համաշխարհային շուկաներ ու թերզարգացած երկրներ»։