Նախագահ Էրդողանը հանդիպել է Սուդանիի հետ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը և Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանին հաստատել են ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարելու իրենց վճռականությունը։

1963179
Նախագահ Էրդողանը հանդիպել է Սուդանիի հետ

Նախագահ Էրդողանը մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում հանդիպել է Իրաքի վարչապետ Սուդանիի հետ։

Երկկողմ և միջպատվիրակությունների հանդիպումներից հետո Էրդողանը և Շիա էս-Սուդանին համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել։

Էրդողանը հայտնել է, որ վարչապետ Շիյա էս-Սուդանիի հետ հանդիպումներում քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ իրենց բոլոր հարթություններով ու ասեց․

«Մենք վերահաստատեցինք ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարելու մեր վճռականությունը: Մենք ընդգծեցինք մեր վճռականությունը միասին աշխատելու «Զարգացման ճանապարհի նախագիծը» Բասրայից մինչև թուրքական սահման ձգվող ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային միջանցքի կառուցման համար»:

Ընդգծելով, որ Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը հիմնականում քննարկել են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, ինչպիսիք են PKK-ն, ԴԱԻՇ-ը և Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությունը (FETO)-ն Էրդողանը ասել է․

«Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունները վտանգ են ներկայացնում երկու երկրների համար։ Մեր իրաքցի եղբայրներից մեր ակնկալիքն այն է, որ նրանք PKK-ին ճանաչեն որպես ահաբեկչական կազմակերպություն և մաքրեն իրենց հողերը այս արյունալի ահաբեկչական կազմակերպությունից»:

Էրդողանն ընդգծել է, որ Թյուրքիյեն պատրաստ է Իրաքի հետ ցանկացած տեսակի համագործակցության ահաբեկչության դեմ պայքարում։

Էրդողանը հայտարարել է, որ Թյուրքիյեն և Իրաքը, որոնք անցյալ տարի ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով 24 միլիարդ դոլարը, իրենց առևտրի ծավալն էլ ավելի մեծացնելու ներուժ ունեն։

Նախագահն ասել է. «Շնորհավորում եմ գարնան ավետաբեր Ամանորի տոնը Իրաքի մեր բոլոր եղբայրներին ու քույրերին՝ մեր ազգի հետ միասին»։



Այս թեմայով լուրեր