Ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

Շանլըուրֆայում և Ադըյամանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի։

1960433
Ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

Շանլըուրֆայում և Ադըյամանում ջրհեղեղի հետևանքով, Շանլըուրֆայում 13, Ադըյամանում 2 մարդ է զոհվել։ Շանլըուրֆայում 2 իսկ Ադըյամանում 2 մարդ անհետ կորել է։ Շարունակվում են փրկարարական աշխատանքները։

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարություններ է արել երեկ տեղի ունեցած ջրհեղեղի հետ կապված։

Սուլեյման Սոյլուն ասել է․

«Մեր քաղաքացիներից 12-ը կորցրել են իրենց կյանքը Շանլըուրֆայում։ Ադըյամանում մեր երկու քաղաքացիներ են զոհվել։ Փնտրում եմ 5 հոգու»։

Ընդգծելով, որ անհետ կորածների որոնումները շարունակվում են՝ Սոյլուն ասել է.

«Անմիջապես սկսվեցին նաև վնասների գնահատման աշխատանքները»։

Հաղորդվել է, որ Շանլըուրֆայում 2 օրում արդյունավետ տեղումները տարեկան միջինից 2 անգամ գերազանցել են։

Տարածքում հորդառատ անձրևների մասին նախազգուշացումներ են տրվում։



Այս թեմայով լուրեր