Չավուշօղլու. Հայաստանը բարեկամության ձեռք է մեկնել մեր ժողովրդին

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասեց.

1946855
Չավուշօղլու. Հայաստանը բարեկամության ձեռք է մեկնել մեր ժողովրդին

«Հայաստանը բարեկամության ձեռք մեկնեց մեր ժողովրդին այս դժվարին օրը, ցուցաբերեց համերաշխություն ու համագործակցություն»։

Մևլութ Չավուշօղլուն մայրաքաղաք Անկարայում արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նշելով, որ երկրաշարժերից հետո Հայաստանը 28 հոգանոց որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թյուրքիյե, Չավուշօղլուն հայտարարել է, որ հայկական թիմը Ադըյամանում քրտնաջան աշխատում է փետրվարի 8-ից։

Չավուշօղլուն հայտարարել է, որ հայկական որոնողափրկարարական խմբերը փրկել են մի փոքրիկ աղջկա և մի կնոջ ու ասեց․

«Ես նույնպես ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել նրանց, նրանք իսկապես շատ աշխատեցին, և մենք տեսանք, թե որքան ուրախ էին մեր քաղաքացիներին փրկելու համար»:

Նշելով, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թյուրքիյե, և որ իր գործընկեր Միրզոյանն ասել է, որ իրենք լրացուցիչ օգնություն կուղարկեն այսօրվա հանդիպմանը, Չավուշօղլուն ասաց, որ Հայաստանը մշտապես Թուրքիյեյին հարցնում է, թե հավելյալ խնդրանքներ կա՞ն։

Չավուշօղլուն ասել է. «Հայաստանն այս դժվարին օրը բարեկամության ձեռք մեկնեց մեր ժողովրդին, ցուցաբերեց համերաշխություն ու համագործակցություն»։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թյուրքիյե 1999-ի Գյոլչյուքի երկրաշարժից հետո։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իսկ ասաց.

«Ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ կառուցելու խաղաղություն՝ լինելով Թյուրքիյեյում այս դժվարին ժամանակներում»։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը, որոնք հարվածել են նաև 10 նահանգներում և Սիրիայում, հազարավոր կյանքեր են արժեցել և որակվել որպես «դարի աղետ»։

 



Այս թեմայով լուրեր