Չավուշօղլուն Մերեդովի հետ համատեղ ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին

ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու Թյուրքիյեյի հետ կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակներում ձեռնարկված քայլերի մասին ասել է.

1912165
Չավուշօղլուն Մերեդովի հետ համատեղ ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին

«Գործընթացը դրական է ընթանում, բայց դեռ քայլեր կան անելու»։

Մևլութ Չավուշօղլուն մայրաքաղաք Անկարայում Թուրքմենստանի Նախարարների խորհրդի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Մեկնաբանելով հունիսին Իսպանիայում Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ համաձայնությունը՝ Չավուշօղլուն մատնանշել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը։

«Կլինեն նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, օրինակ՝ մենք կհանդիպենք Գերմանիայի ԱԳ նախարար (Անալենա) Բաերբոքի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար (Ջեյմս) Քլեվերլիի հետ, Բուխարեստում կհանդիպենք նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ եռակողմ ձևաչափով»։

Չավուշօղլուն ասեց.

«Իրենք կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունների մի մասը, մի մասը չեն կատարել, այսինքն՝ դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել, չեն արդարացրել կոնկրետ ակնկալիքները՝ կապված արտահանձնումների, իրավական կարգավորումների հետ։ Մեր խորհրդարանը և մեր քաղաքացիները պետք է համոզվեն. Մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) այս հարցերը փոխանցել է Շվեդիայի վարչապետին (Ուլֆ Քրիստերսոն)։ Ամփոփելով՝ գործընթացը դրական առաջընթաց է ապրում, բայց դեռ քայլեր կան անելու»։

Երկու երկրների կողմից պայմանների կատարման վերաբերյալ Չավուշօղլուն կատարել է հետևյալ գնահատականը. «Ֆինլանդիայի հետ խնդիրներն այնքան էլ մեծ չեն, մենք ավելի շատ խնդիրներ ունենք Շվեդիայում։ Փաստորեն, Շվեդիան այն երկիրն է, որը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի»։

 



Այս թեմայով լուրեր