Նախագահ Էրդողանը գնահատել է Հունաստանի հետ հարաբերությունները

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է․

1873907
Նախագահ Էրդողանը գնահատել է Հունաստանի հետ հարաբերությունները

«Հունաստանը մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին՝ բարձրացնելով իր թշնամական վերաբերմունքը, որը սկսվել է մեր օդային տարածքի և ինքնաթիռների ոտնձգությունից մինչև S-300 ռադարների արգելափակման մակարդակը»:

Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել օգոստոսի 30-ի Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված համերգին։

Հիշեցնելով, որ նշվել է Հաղթանակի 100-ամյակը, որը Մեծ հարձակման վերջին փուլն էր և պայքարը թշնամու զինվորների, այդ թվում՝ հույների դեմ, Էրդողանն անդրադարձել է նաև Հունաստանի հետ այս օրերին ստեղծված լարվածությանը։

Էրդողանը

«Հունաստանը մեր հավասարը և զրուցակիցը չէ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ ռազմական առումներով». ասելով օգտագործել է հետևյալ արտահայտությունները․

Ինչպես մեկ դար առաջ նաև այսօր, մենք գիտենք նրանց իրական մտադրությունները, ովքեր օգտագործելով Հունաստանը այսօր փորձում են վատնել մեր երկրի ժամանակը և էներգիան:

Հունաստանը մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին՝ բարձրացնելով իր թշնամական վերաբերմունքը, որը սկսվել է մեր օդային տարածքի և ինքնաթիռների ոտնձգությունից մինչև S-300 ռադարների արգելափակման մակարդակ: Ամերիկան ​​Հունաստանին առաջարկելով F35-ներ, որոնք նա մեզ չտվեց, ճանապարհ բացեց, որ ռուսական ՀՕՊ համակարգերն ընկնեն այս ինքնաթիռների հետ նույն պարկի մեջ։ Մեզ F-35-ը չէին տալիս, արձագանքում էին մեր գնած (Ռուսաստանից) պաշտպանական համակարգերին (S-400), դա մեզ չի հետաքրքրում։ Մենք հնարավորություն ունենք արտադրելու ցանկացած ապրանք, որը մեզ մերժում են»։

 



Այս թեմայով լուրեր