Նախագահ Էրդողանը այցելոց Իրան

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Իրանում։

1856496
Նախագահ Էրդողանը այցելոց Իրան

Երեկ երեկոյան մայրաքաղաք Թեհրան ժամանած Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել։

Այցի շրջանակներում նախագահ Էրդողանը և իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռեիսին կղեկավարեն Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։

Համապատասխան նախարարների մասնակցությամբ կայանալիք Խորհրդի նիստում կվերանայվեն Թուրքիա-Իրան հարաբերությունները բոլոր առումներով, կքննարկվեն երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը։

Հանդիպումների ընթացքում կխորհրդակցեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրների մասին, հատկապես Սիրիայի վերաբերյալ։

Այնուհետև Էրդողանը կմասնակցի Աստանայի ձևաչափով կայանալիք յոթերորդ եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա մայրաքաղաք Թեհրանում, որը կհյուրընկալի Իրանի նախագահը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահը նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի ղեկավարի հետ։



Այս թեմայով լուրեր