Նախագահ էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենի հետ։

1849230
Նախագահ էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

Նախագահականի հանրային կապերի վարչությունից կատարված հայտարարության համաձայն, հեռախոսազրույցում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ։

Հեռախոսազրույցում նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բայդենը գնահատել են նաև գագաթնաժողովի օրակարգը՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների նիստից առաջ։

Նախագահ Էրդողանը Մադրիդ մեկնելուց առաջ օդանավակայանում արած հայտարարության մեջ ասել է, որ այսօր առավոտյան հեռախոսով խոսել է Միացյալ Նահանգների նախագահի հետ, Բայդենը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել այսօր երեկոյան կամ վաղը, և ինքն էլ պատասխանել է. «Միգուցե»։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, որ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպելու է նաեւ նախագահ Էրդողանի հետ։



Այս թեմայով լուրեր