Էրդողանը տեսաուղերձ է հղել գլոբալ միգրացիոն խորհրդարանական համաժողովին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է․

1845909
Էրդողանը տեսաուղերձ է հղել գլոբալ միգրացիոն խորհրդարանական համաժողովին

«Միգրացիայի և փախստականների հարցում իրական բեռը ոչ թե զարգացած հասարակություններն են, որոնք բարձր ձայն ունեն, այլ մեզ նման երկրները, որոնք հարևան են ճգնաժամային շրջաններին»։

Նախագահ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ստամբուլում անցկացվող միգրացիոն գլոբալ խորհրդարանական համաժողովին։

Արտահայտելով, որ ամբողջ աշխարհում ներգաղթյալների թիվը մոտենում է 275 միլիոնի, տեղահանվածների թիվը մոտենում է 85 միլիոնի, իսկ փախստականների թիվը մոտենում է 30 միլիոնի, Նախագահն ասել է.

«Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունների հետ մեկտեղ փախստականների թվին ավելացել է ևս 5 միլիոն մարդ: Հալածանքներից, ճնշումներից և սովից փախչելով ապահով ապագա ստեղծելու հույսով մեկնարկած ճանապարհորդությունները կարող են ավարտվել աղետով»,-ասաց նախագահը։

Նշելով, որ մոտ 30 հազար ներգաղթյալ է զոհվել Միջերկրական ծովում, նախագահն ասել է, որ հայտնի չէ Եվրոպայում ապաստանած երեխա ներգաղթյալների ճակատագիրը։

Էրդողանը ասել է․

«Մենք ականատես ենք լինում փախստականների ծանր վիճակին, որոնք գրեթե ամեն օր հալածվում են, կողոպտվում, ծեծվում և նույնիսկ սպանվում Հունաստանի անվտանգության ուժերի կողմից»:

Նախագահ Էրդողանը ասեց․

«Միգրացիայի ու փախստականների հարցում իրական բեռը ոչ թե զարգացած հասարակություններն են, որոնք բարձր ձայն ունեն, այլ մեզ նման երկրները, որոնք հարեւան են ճգնաժամային շրջաններին»։

«Նրանք, ովքեր օգտագործում են իրենց ընդունած մի քանի հարյուր փախստականներին որպես գովազդային նյութ, պատասխանատվություն չեն կրում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում»,-արտահայտվել էրդողանը:

Հիշեցնելով, որ Թուրքիան վերջին 7 տարիների ընթացքում ընդունել է ամենաշատ փախստականների թիվը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է.

«Մենք կշարունակենք կատարել այս պատասխանատվությունը: Այն ժամանակ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի է ունեցել մարդկային ամենամեծ շարժունակությունը, ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից: Այս խնդրից հնարավոր չէ խուսափել, քանի դեռ միջազգային հանրությունը քաջություն չունի դիմակայելու միգրացիայի հիմնախնդիրներին»:

 



Այս թեմայով լուրեր