Ակիլեյի մահվան վերաբերյալ ելույթ Ֆահրեթթին Ալթունից
Նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը կոչ է արել Al Jazeera հեռուստաընկերության լրագրող Շիրին Էբու Ակիլեի սպանությունը հետաքննել մանրակրկիտ, թափանցիկ և արագ, և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
1825731

Ֆահրեթթին Ալթունը դատապարտել է պաղեստինցի լրագրող Ակիլեի սպանությունը իսրայելցի զինվորների կողմից բացված կրակից, երբ նա հետևում էր գրավյալ Արևմտյան ափում գտնվող Ջենին փախստականների ճամբարի վրա իսրայելցի զինվորների գրոհին:
Նշելով, որ խորապես վշտացած է Ակիլեի սպանության կապակցությամբ՝ Ալթունն իր ցավակցությունն է հայտնել նրա ընտանիքին և գործընկերներին ու ասել է հետևյալը․
«Հանրությանը և ճշմարտությանը ծառայող լրագրողներին թիրախավորելը ցանկացած պարագայում անընդունելի է: Կոչ եմ անում այս միջադեպի մանրակրկիտ, թափանցիկ և արագ հետաքննություն անցկացնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:
Այս թեմայով լուրեր

ՊՆ․ Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է 7 ահաբեկիչ
Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է անջատողական ահաբեկչական PKK/YPG կազմակերպության 7 ահաբեկիչ։