Մևլութ Չավուշօղլուն գնահատել է օրակարգը

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի Դոնբասի շրջանի վրա ռուսական հարձակումներ լինեն, հրադադարի հասնելու հնարավորությունը կբարդանա։

1812503
Մևլութ Չավուշօղլուն գնահատել է օրակարգը

Չավուշօղլուն գնահատականներ է տվել մասնավոր հեռուստաալիքի եթերում։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի Բուչա և Իրփին շրջաններում անմարդկային պատկերներն ազդել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների դրական մթնոլորտի վրա ու ասեց․

«Չնայած բոլոր դժվարություններին, (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հայտարարությունը, թե «մենք կշարունակենք բանակցությունները», և հետո Ռուսաստանի նմանատիպ հայտարարությունները մեծացրեցին բանակցությունների մեր հույսերը»։

Մևլութ Չավուշօղլուն Արևելյան Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ ասեց.

«Արևելյան Միջերկրականում կային բևեռացումներ, որոնք բացառում էին Թուրքիան, սակայն մենք նաև տեսանք, որ դրանցից ոչ մեկը գործնական նշանակություն չուներ»։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Արևելյան միջերկրածովյան բնական գազատարի նախագիծը (EastMed) կենսունակ նախագիծ չէ ու ավելացրեց․

«Մենք տեսնում ենք, որ Իսրայելն էլ ունի հարուստ պաշար, Թուրքիան ամենատնտեսող ճանապարհն է, հատկապես եվրոպական շուկաներ հասնելու համար»:

Անդրադառնալով Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Չավուշօղլուն ասել է, որ այս երկրի հետ հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ վստահության ամրապնդման քայլեր են ձեռնարկվել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև, և որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները երրորդ հանդիպումը կանցկացնեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

 



Այս թեմայով լուրեր