Չավուշօղլուն եւ Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել Հայաստան Թուրքիա հարաբերությունները

Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Էնթնոնի Բլինքենի հետ։

1756567
Չավուշօղլուն եւ Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել Հայաստան Թուրքիա հարաբերությունները

Ըստ ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ ԱՄՆ արտգործնախարար Անտոնի Բլինկենի հետ Մեւլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցում քննարկվել են Ռուսաստանի Դաշնություն-Ուկրաինա լարվածությունը, ռազմավարական մեխանիզմի վերածնունդը, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները. Քննարկվել են Սուդանում, Եթովպիայում եւ Կովկասում տեղի ունեցող զարգացումները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հեռախոսազրույցի առնչությամբ գրավոր հայտարարությանը ասեց․
«Նախարար Բլինկենը եւ ԱԳ նախարար Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայում լարվածության սրման Ռուսաստանի սպառնալիքի հետ կապված համակարգման պահպանման կարեւորությունը»։

Փրայսը նշել է նաեւ, որ երկու նախարարները քննարկել են Աֆրիկայի եղջյուրում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ հատուկ բանագնացի նշանակման հարցը, որը կքննարկի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը։

Մամուլի խոսնակը հայտարարել է, որ հեռախոսազրույցում Բլինկենն ու Չավուշօղլուն գնահատել են նաեւ երկու երկրների՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների փոխադարձ մտահոգության ոլորտները։



Այս թեմայով լուրեր