Փախստականների հարցի վերաբերյալ ելույթ՝ Մուսթաֆա Շենթոփից

Թուրքիայի Խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփն ասել է, որ երկրները, հատկապես Եվրոպայի երկրները, պետք է համախմբվեն եւ միգրացիայի հարցում ճանապարհային քարտեզ որոշեն։

1742733
Փախստականների հարցի վերաբերյալ ելույթ՝ Մուսթաֆա Շենթոփից

Շենթոփը պատասխանել է Լեհաստան կատարած այցելության մասին լրգարողների հարցերին։

Հայտնելով, որ իր այցը Լեհաստան արդյունավետ է եղել՝ Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Լեհաստանի հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակի վրա, եւ ջանքեր են գործադրում ավելի զարգացնելու համար։

Շենթոփը, երբ լեհ-բելառուսական սահմանին միգրանտների ճգնաժամի մասին հարցին ի պատասխան, հայտարարեց, որ այս հարցը երկու հարթություն ունի.

Շենթոփը հայտնել է, որ արտագաղթի հարցը մեծ խնդիր է ու շարունակեց․

«Թուրքիան արդեն 10 տարի է ընդունում է շուրջ 5 միլիոն ներգաղթյալների, Թուրքիան անկանոն միգրացիայի հետ կապված ամենամեծ խնդիրն ունեցող երկիրն է աշխարհում։ Բայց մենք կարծում ենք, որ սա գլոբալ խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն որոշակի երկրների, ոչ միայն միգրացիոն ճանապարհի վրա գտնվող հարեւան երկրներին, այլեւ ողջ աշխարհին, որը միգրացիայի աղբյուր է»։

Նշելով, որ բոլորը պետք է ստանձնեն իրենց պարտականությունները այս հարցում, Շենթոփն ասաց.

«Աշխարհի երկրները, հատկապես եվրոպական երկրները, պետք է համախմբվեն եւ ճանապարհային քարտեզ որոշեն միգրացիայի հարցում եւ չթողնեն, որ պատասխանատվությունն ընկնի որոշակի երկրների ուսերին։ Սրա համար պատասխանատու է ողջ աշխարհը, իսկ որոշ երկրներ էլ ավելի պատասխանատու են. քանի որ որոշ մեծ երկրների քաղաքականությունն է, որ այդ երկրները դարձնում է անբնակելի: Ուստի պետք է պատասխանատվություն կրեն իրենց առաջացրած խնդրի համար։ Հակառակ դեպքում մենք կարող ենք ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել, որոնք առաջիկա տարիներին դժվարությունների մեջ կդնեն ողջ աշխարհը»։

 



Այս թեմայով լուրեր