TRT-ի գլխավոր տնօրեն Սոբաջին հանդես եկավ TRT World Forum 2021- ի բացման խոսքով

Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության ընկերության (TRT) գլխավոր տնօրեն Մեհմեդ Ջահիդ Սոբաջին ասել է, որ աշխարհին այժմ ավելի քան երբեւէ անհրաժեշտ է երկխոսություն, քննարկում, ընդհանուր հիմնավորում, մտքերի փոխանակում եւ նոր փոխըմբռնման զարգացում:

1721975
TRT-ի գլխավոր տնօրեն Սոբաջին հանդես եկավ TRT World Forum 2021- ի բացման խոսքով
Mehmet Zahid Sobacı.jpg

Սոբաջին հանդես եկավ TRT World Forum 2021- ի բացման խոսքով, որն այս տարի 5 -րդ անգամ անցկացվեց առցանց ՝ «Ուժ եւ պարադոքս. Հասկանալ մեծ ռազմավարությունը 21 -րդ դարում» թեմայով:

Գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ավելի քան 30 երկրների գրեթե 100 բանախոսների հյուրընկալող TRT World Forum- ում երկու օր շարունակ կքննարկվեն ամբողջ մարդկությանը հուզող գլոբալ խնդիրները ու ընդգծեց, որ աշխարհն այժմ ավելի քան երբևէ կարիք ունի երկխոսության, քննարկման, ընդհանուր դատողությունների, մտքերի փոխանակման եւ նոր փոխըմբռնման զարգացման:

Նշելով, որ 20-րդ դարի վերջից ի վեր պետությունները բախվել են մի շարք ընդհանուր խնդիրների, որոնց նախկինում երբեք չէին հանդիպել եւ վերաբերում էին ողջ մարդկությանը, Սոբաջին կատարեց հետյալ գնահատականը.

«Գլոբալ ահաբեկչություն, համաճարակները, ինչպիսիք են Covid-19- ը, էկոլոգիական աղետներ, գլոբալ տաքացում, համացանցում կատարված հանցագործություններ եւ կիբերհարձակումների նման բարդ խնդիրներ, գլոբալ քաղաքական և տնտեսական համակարգը դիմակայեց բազմաչափ ճգնաժամերի եւ սպառնալիքների: Այսօր համագործակցությունն ու փոխկախվածությունը առաջին պլան են մղվում միջազգային մասշտաբով խնդիրների լուծման համար: Համաշխարհային տնտեսական եւ քաղաքական համակարգի արդյունավետությունը կախված է բարձր մակարդակի, համապարփակ եւ անխափան գլոբալ համագործակցությունից»։

Սոբաչին ասաց, որ TRT World Forum- ի միջոցով նրանք գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ են դրել միջազգային հանրության օրակարգ ՝ բազմաձայն եւ բազմաչափ տեսանկյունից ու շարունակեց․

«Մենք ձգտում ենք լինել աղքատ աշխարհագրությունների, հասարակությունների եւ անհատների ձայնը` հրատարակության մեր ըմբռնումով, որը մարդկանց դնում է իր կենտրոնում: Հեռարձակման մեր սկզբունքներին համապատասխան, մենք մեր զգայունությունը մեր աշխարհին սպառնացող բոլոր ճգնաժամերի նկատմամբ փոխանցում ենք մեր հեռուստատեսային եւ ռադիոալիքներով ու թվային հարթակներով ՝ 41 լեզուներով եւ բարբառներով, աշխարհի 7 մայրցամաքներում»:

Ընդգծելով, որ այս գործընթացում հրատարակիչները նույնպես մեծ պարտականություններ ունեն, Սոբաջին ասեց.

Հրատարակչական նոր մոտեցումը, որը լուսաբանում է այսօրվա խնդիրները եւ նպաստում սոցիալական ու գլոբալ իրազեկության բարձրացմանը, դարձել է թվային կառավարման դարաշրջանի անբաժանելի մասը: Այս համատեքստում մենք TRT World Forum- ը շատ արժեքավոր ենք համարում որպես ինտելեկտուալ քննարկման հարթակ ապագայի կերտման գործում»:



Այս թեմայով լուրեր