Էրդողան. Թուրքիան չի կարող հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից արտագաղթի հավելյալ բեռը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, որը արդեն ընդունել է տարբեր կարգավիճակի ավելի քան 5 միլիոն փախստականների, չի կարող հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից ծագած արտագաղթի հավելյալ բեռը:

1697458
Էրդողան. Թուրքիան չի կարող հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից արտագաղթի հավելյալ բեռը

Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Բիթլիսի Ահլաթ շրջանում դեսպանների հետ ճաշկերույթում:

«Առայժմ մենք զգուշավոր լավատեսությամբ ենք մոտենում Թալիբանի առաջնորդների ուղերձներին։» Էրդողանն ասեց.

«Թալիբանի գործողություններն ու քայլերը կորոշեն, թե ինչպես կձաեւավորվի հաջորդ գործընթացը Աֆղանստանում, այլ ոչ թե թալիբների խոսքերը»:

Էրդողանը շարունակել է հետեւյալ կերպ․

«Արդեն տարբեր կարգավիճակի ավելի քան 5 միլիոն փախստականներին ընդունած Թուրքիան, չի կարող հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից ծագած արտագաղթի հավելյալ բեռը։ Աֆղանստանի կայունացումը կարևոր է: Այդ նպատակով Թուրքիան կշարունակի սերտ երկխոսություն վարել Աֆղանստանի բոլոր կողմերի հետ»։

 



Այս թեմայով լուրեր