Հանդիպում՝ Իբրահիմ Քալընի եւ Լավրենդիյեւի միջեւ

Նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հանիդիպեց՝ մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսաստանի Դաշնության Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենդիյեւի հետ։

1685366
Հանդիպում՝ Իբրահիմ Քալընի եւ Լավրենդիյեւի միջեւ

Նախագահական պալատում տեղի ունեցած միջպատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Սիրիայի ընթացիկ զարգացումներն ու քաղաքական ընթացքը։

Հանդիպմանը շեշտել են, Իդլիբում հրադադարի պաշտպանման կարեւորությանը ու պայմանավորվել են, որ չպետք է թույլ տրվեն սադրիչ հարձակումներ, որոնք կվնասեն համաձայնագրով նախատեսված կայունությանը։

Հանդիպմանը նշվեց, որ քաղաքական գործընթացը պետք է ավելի արդյունավետ գործարկվի եւ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքները պետք է արագացվեն ՝ Սիրիայում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար, ընդգծվել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանված լինի, եւ որոշվի բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, այդ թվում ՝ ՊՅԴ-ՅՊԳ-ՊԿԿ-ի եւ ԴԵԱՇ-ի դեմ։

Հանդիպմանը ընդգծվեց Սիրիայում հումանիտար ճգնաժամը մեղմելու ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարեւորությունը, եւ այդ համատեքստում գոհունակություն հայտնվեց ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի թիվ 2585 բանաձեւից, որն ապահովում է Սիրիային հումանիտար օգնության շարունակությունը:
 

 



Այս թեմայով լուրեր