35 մարզերում 138 անտառային հրդեհներից 129 -ը հաջողվել է վերահսկել

Ամբողջ երկրում վերջին 5 օրերի ընթացքում 35 քաղաքների 138 անտառային հրդեհներից 129 -ը հաջողվել է վերահսկողության տակ առնել:

1684503
35 մարզերում 138 անտառային հրդեհներից 129 -ը հաջողվել է վերահսկել

Նախագահականի հանրության հետ կապերի վարչության կողմից Թուրքիայ իժամանակով 16։00-ի դրությամբ ձերք բերված տեղեկության համաձայն՝ Թուրքիան ազդեցության տակ առնող անտառային հրդեհների դեմ պայքարը, ընթանում է պետության բոլոր միջոցների մոբիլիզացմամբ:

Վերջին 5 օրվա ընթացքում 35 նահանգների 138 անտառային հրդեհներից 129 -ը հաջողվել է վերահսկել:

Հրդեհներին միջամտելու համար օգտագործվել է 16 ինքնաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 52 ուղղաթիռ, 850 ջրատար տանկեր, 150 շինարարական մեքենա, 13 բեռնատար, 129 հրշեջ մեքենա, 11 էքսկավատոր, 57 շտապօգնության մեքենա, 16 բժշկական փրկարարական թիմի (UMKE) մեքենա, աշխատել է 200 անձնակազմ եւ 456 բուժաշխատող:

Բաշխվել է 35 հազար 298 սննդամթերք եւ 383 հազար 620 ըմպելիք եւ սնունդ է մատուցվել 20 հազար 500 մարդու համար:

Բացի այդ, ստեղծվել են 5 հազար 64 մարդու ընդհանուր տարողությամբ կացարաններ եւ 42 մլն 120 հազար լիրա օգնություն է ուղարկվել մարզեր:

 



Այս թեմայով լուրեր