Թուրքիան դատապարտեց Հունաստանի փոքրամասնությանը պատկանող 12 հիմնական դպրոցները փակելու որոշումը

Թուրքիան դատապարտեց Հունաստանի որոշումը ՝ փակելու Արևմտյան Թրակիայի փոքրամասնությանը պատկանող 12 հիմնական դպրոցները ՝ որպես պատրվակ օգտագործելով խնայողության միջոցներն ու աշակերտների անբավարար թիվը:

1684346
Թուրքիան  դատապարտեց Հունաստանի  փոքրամասնությանը պատկանող 12 հիմնական դպրոցները փակելու որոշումը

Արտգործնախարարությունից կատարված հայտարարությանը ասվեց․

«Այս վերջին որոշմամբ փոքրամասնությունների տարրական դպրոցների կեսից ավելին փակվեց, եւ դրանց թիվը կրճատվեց մինչեւ 103 -ի: Այսպիսով, գրանցվեց, որ Հունաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը ժամանակավորապես դադարեցնելու միջոցով փակելու է Արեւմտյան Թրակիայի փոքրամասնությանը պատկանող տարրական դպրոցները դարձել է համակարգված »:

Հայտարարությանը ընդգծվում է, որ Հունաստանի դպրոցների վերաբերյալ վերջին օրենսդրական կանոնակարգում փոքրամասնությունների դպրոցները շատ հոդվածներում դուրս են մնում շրջանակներից եւ խտրականություն է դրվում ու ասվեց․

«Վերոհիշյալ որոշումները, որոնք խախտում են Լոզանի հաշտության պայմանագրի դրույթները (1923 թ. Հուլիսի 24), կրթության ոլորտում տասնամյակներ շարունակ Արեւմտյան Թրակիայում մեր ազգակիցների նկատմամբ իրականացվող ուծացման եւ ճնշումների քաղաքականության արտացոլման մեկ այլ ցուցանիշ է: Մինչ Հունաստանը աշակերտների բացակայության պատրվակով փակում է տարրական դպրոցները մյուսի կողմից կարիք լինելով հանդերձ փոքրամասնությունների միջնակարգ դպրոց բացելու պահանջները անտեսում է եւ խախտում է փոքրամասնությունների երեխաների կրթության իրավունքները:

Հայտարարության մեջ, որը կոչ է անում Հունաստանին վերջ տալ փոքրամասնությունների դպրոցների նկատմամբ իր խտրական քաղաքականությանը, ասվեց․

«Միջազգային հանրությունն այլեւս չպետք է անտարբեր մնա Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների համակարգված խախտման համար: Թուրքիան կշարունակի աջակցել փոքրամասնության պայքարին իրավունքների և իրավունքի համար ինչպես երկկողմ շփումներում, այնպես էլ միջազգային հարթակներում»։

 



Այս թեմայով լուրեր