Նախարար Դյոնմեզը հանդիպեց մեկսիկացի համագործակից Նահլե Գարսիայի հետ

Թուրքիայի եւ Մեքսիկայի միջեւ քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր:

1680786
Նախարար Դյոնմեզը հանդիպեց մեկսիկացի համագործակից Նահլե Գարսիայի հետ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Ստամբուլում հանդիպեց Մեքսիկայի էներգետիկայի նախարար Նորմա Ռոսիո Նահլե Գարսիայի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ:

Նախարարության Թվիթերի էջից կատարված հայտարարության համաձայն հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցությունը էներգետիկայի եւ էներգիայի ապագայի ոլորտում համաշխարհային մասշտաբով:

Մեքսիկայի նախարար Նահլե Գարսիան նույնպես տարածել է Թվիթթերի իր էջում շնորհակալություն հայտնելով իր թուրք գործընկերոջը ու ասել է հետեւյալը․

«Խորհրդակցել ենք արդյունաբերության վերաբերյալ: Մեր երկրները բարեկամության ու համագործակցության մեծ ավանդույթ ունեն»։

 



Այս թեմայով լուրեր