Շենթոփ․ Թունիսում տեղի ունեցածները անհանգստացուցիչ են

Թուրքիայի Խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է, որ որոշումները, որոնք թույլ չեն տալիս ընտրված խորհրդարանը եւ պատգամավորները ծառայել Թունիսում, հեղաշրջում են սահմանադրական կարգի դեմ:

1680417
Շենթոփ․ Թունիսում տեղի ունեցածները անհանգստացուցիչ են
ibrahim kalin.jpg
omer celik.jpg
numan kurtulmus.jpg

Մուսթաֆա Շենթոփը Թվիթթերի իր էջում գրառում է կատարել Թունիսի նախագահ Կայս Սաիդի վեհաժողովի աշխատանքը սառեցնելու եւ վարչապետին պաշտոնանկ անելու որոշման մասին:

Շենթոփը գրառմանը ասեց․

«Այն, ինչ կատարվում է Թունիսում, մտահոգիչ է. Որոշումները, որոնք թույլ չեն տալիս ընտրված խորհրդարանը եւ պատգամավորները ծառայել, հեղաշրջում են սահմանադրական կարգի դեմ: Ռազմական/բյուրոկրատական ​​հեղաշրջումն անօրինական է ամենուր. Անօրինական է նաեւ Թունիսում: Թունիսի ժողովուրդը տեր կկանգնի սահմանադրական կարգին եւ օրենքին »:

Նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ իր սոցկայքից կատարած հայտարարությանը ասեց․

«Բարեկամ եւ եղբայր Թունիսում մենք մերժում ենք ժողովրդավարական գործընթացի կասեցումը եւ ժողովրդի ժողովրդավարական կամքի անտեսումը: Մենք դատապարտում ենք այն նախաձեռնությունները, որոնք չունեն սահմանադրական լեգիտիմություն եւ ժողովրդական աջակցություն: Մենք հավատում ենք, որ Թունիսի ժողովրդավարությունն այս գործընթացից ավելի ուժեղ դուրս կգա »:

Արդարություն եւ բարգավաճում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն էլ հանդիպումներ կատարելու նպատակով այցելած Ադրբեջանում լրագրողների հետ կատարած զրույցում նշել է, որ Թուրքիան դեմ է հեղաշրջումներին ու ասեց․

«Տեսնում ենք, որ Թունիսի հեղաշրջումը վնաս կհասցնի թունիսցի ժողովրդին: Որպես Թուրքիա ՝ մենք դեմ ենք այս հակաժողովրդավարական գործունեությանը մինչեւ վերջ»:

Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ իր սոցկայքից կատարած հայտարարությանը Թունիսի իրադարձությունները որակեց որպես «հարված քաղաքական լեգիտիմությանը» ու ասեց.

«Մենք շարունակելու ենք աջակցել Թունիսի ժողովրդավարությանը»:

 



Այս թեմայով լուրեր