Աքար․ Աֆղանստանի բանակցությունները դրականորեն են ընթանում

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Աֆղանստանում Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի գործման շուրջ բանակցությունները դրականորեն են ընթանում:

1674760
Աքար․ Աֆղանստանի բանակցությունները դրականորեն են ընթանում

Հուլուսի Աքարը մայրաքաղաք Անկարայում կատարած հայտարարությանը շեշտեց, որ բանակցությունները դրական եւ կառուցողականորեն ընթանում են այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան ու ասեց․

«Մենք ցանկանում ենք մեր աֆղան եղբայրների խաղաղությունն ու անվտանգությունը»։

Աքարը շարունակել է հետեւյալ կերպ․

«Եթե ​​օդանավակայանը փակվի, Եվրամիության բոլոր անդամները, ՆԱՏՕ-ի անդամները եւ այլ երկրներ ստիպված կլինեն հետ կանչել իրենց դիվանագիտական ​​առաքելությունները այնտեղ: Քանի որ չեն կարող այնտեղ մնալ, երբ չկա անվտանգություն, կապ եւ փոխադրում: Հակառակ դեպքում, այն կվերածվի մեկուսացված պետության: Սա նույնպես անընդունելի է »:

Նշելով, որ Թուրքիան Աֆղանստանում 20 տարվա մարտական ​​հերթապահություն չի ստանձնել, նախարար Աքարը հայտարարել է, որ օդանավակայանը տարածաշրջանում կարեւոր դարպաս է առողջության, կրթության եւ նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից ասեց․

«Մենք ցանկանում ենք, որ օդանավակայանը գործի: Այնտեղ կա Աֆղանստանի կառավարությունը եւ Թալիբանը: Տարբեր ռազմական, քաղաքական եւ անվտանգության պայմաններ կան: Եթե միայն ինչ-որ բան ասենք, ապա դա հետագայում կարող է որոշ անախորժությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով աշխատում ենք միասին: ինչպես մեր աֆղան եղբայրների, այնպես էլ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ն ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ բանակցություններ ենք վարում»։

Հուլուսի Աքարը նշել է, որ «Թալիբան» շարժումը վերջերս ընդլայնել է իր ազդեցության ոլորտը Աֆղանստանում ասեց․

«Թալիբանը աստիճանաբար ընդլայնում է իր ազդեցության ոլորտը: Դա չկա պաշտոնական զեկույցներում, բայց դրա հետքերը մենք տեսնում ենք: Մենք նաեւ հետեւում ենք իրադարձություններին: Ուզբեկստանի եւ Տաջիկստանի սահմանային անվտանգությունը կարեւոր է: Եթե այնտեղից որեւե արտագաղթ լինի, մեծ է հավանականությունը, որ կգան դեպի այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը ՆԱՏՕ-ի 360 աստիճանի տեսության շրջանակներում: Որեւէ խնդիր չկա»։

 



Այս թեմայով լուրեր