Նախագահ Էրդողանը այսօր առցանց կմասնակցի Զարգացող 8 երկրների գագաթնաժողովին
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Զարգացող ութ երկրների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին, որը այսօր տեղի կունենա Բանգլադեշում առցանց:

«Համագործակցություն փոխակերպիչ աշխարհի համար. Օգտվել երիտասարդության եւ տեխնոլոգիայի ուժից» գագաթնաժողովին բացի անդամ պետությունների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներից, ասնակցելու է նաեւ Իսլամական զարգացման բանկի նախագահը, որը հրավիրվել էր որպես հատուկ հյուր:
Գագաթնաժողովում կքննարկվեն Զարգացող 8 երկրների օրակարգում ընդգրկված առեւտրատնտեսական համագործակցության հարցեր եւ կփոխանակվեն մտքեր տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Ժողովում բացի կորոնավիրուսի դեմ պայքարում համակարգումից նաեւ նպատակ ունի արագացնել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում համագործակցության գործողությունները, բացահայտել ապագայի տեսլականը եւ այդ նպատակով գծել ճանապարհային քարտեզ:
Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է, որ երկու փաստաթուղթ կընդունվի Դաքայի հռչակագիր եւ Զարգացող 8 երկրների 10-ամյա ճանապարհային քարտեզը:
Այս թեմայով լուրեր

Արտաքին գործերի նախարարների Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան եռակողմ հանդիպումը
Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան եռյակային Արտգործնախարարների ժողովը վաղը կկատարվի Ստամբուլում: