Էրդողան. Պատվաստանյութերի 3 թեկնածուները փուլային ուսումնասիրություններ սկսելու նախաշեմին են

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի աշխատանքների վերաբերյալ նշել է, որ պատվաստանյութերի տեղական 3 նորարար թեկնածուներ փուլային ուսումնասիրություններ սկսելու նախաշեմին են:

1573061
Էրդողան. Պատվաստանյութերի 3 թեկնածուները փուլային ուսումնասիրություններ սկսելու նախաշեմին են

Նախագահ Էրդողանը ՝ «Թուրքիայի գիտական ​​եւ տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TUBITAK) եւ Թուրքիայի գիտությունների ակադեմիայի (TUBA) գիտական ​​մրցանակների» արարողության է մասնակցել:

Էրդողանը այստեղ կատարած իր ելույթում շեշտել է, որ ուսումն ու գիտական աշխատանքները իրենց ամենաշատը կարեւորություն տված առաջնություններն են:

Էրդողանը նշել է, որ խրախուսում են երիտասարդներին մեծ խանդավառությամբ հետապնդել գյուտերը Ավիացիայի, տիեզերական եւ տեխնոլոգիական փառատոնի (Տեխնոֆեստ) մրցույթների միջոցով, ու շարունակեց.

«Վերջին 2 տարվա ընթացքում մեր 159 ուսանող միջազգային եւ տարածաշրջանային օլիմպիականներից 144 մեդալ եւ 8 հիշատակման մրցանակով են վերադարձել»:

 

 

 

Էրդողանը նշել է, որ մոտիկից է հետեւում թուրք գիտնականների առողջապահության ոլորտում կատարած հետազոտությունները ու ասեց.

«Մեր 436 հետազոտողները 17 ծրագիր են իրականացնում, որոնք ուղղված են պատվաստանյութերի ու դեղերի մշակմանը: Ներկայումս պատվաստանյութերի մեր 3 նորարար թեկնածուները փուլային ուսումնասիրություններ սկսելու եզրին են: Պատվաստանյութերի մեր թեկնածուն, որն ունի ավելի արդյունավետ կառուցվածք, քան առկա ոչ ակտիվ պատվաստանյութերը, շարունակում է աշխատել: Հուսով եմ, որ որպես սեփական պատվաստանյութ արտադրող երկիր, մենք կդառնանք միջազգային ասպարեզում առաջատար խաղացող:

Էրդողանը նշել է, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, Թուրքիան, Միացյալ Նահանգները (ԱՄՆ) եւ Չինաստանից հետո Covid-19 համար ամենաշատ պատվաստանյութերի նախագիծ զարգացնող երկիրն է:

Էրդողանը նշել է, որ պատրաստ են 2025 թվականին հյուրընկալել Համաշխարհային գիտական ​​ֆորումին ու ասեց.

«Այս տարի մենք կբացենք նոր կոչ եւ մեր երկիր կբերենք առնվազն 100 լավագույն հետազոտողների:

Ելույթից հետո Նախագահ Էրդողանը պարգեւները հանձնեց մասնակիցներին, ովքեր արժանի համարվեցին TÜBİTAK եւ TÜBA Գիտական ​​մրցանակաբաշխություններին:

 



Այս թեմայով լուրեր