Մամլո ասուլիս` Էրդողան եւ Ալիեւից

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնելով, որ Հայաստանի ժողովրդի հանդեպ չունի որեւե թշնամություն ասեց.

1543313
Մամլո ասուլիս` Էրդողան եւ Ալիեւից

«Խնդիրը հայաստանի իշխանությունների հետ է: Իմ երկրում գտնվում է 100 հազարից ավել հայ քաղաքացի:»

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքույում կազմակերպված Հաղթանակի շքերթին մասնակցելու նպատակով այս երկրում գտնվող Նախագահ Էրդողանը Իլհամ Ալիեւի հետ առանձնահանդիպում է կատարել:

Հանդիպման եւ ստորագրված համաձայնագրից հետո երկու նախագահներ համատեղ մամլո ասուլիս են կազմակերպել:

Էրդողանը այստեղ կատարած ելույթում, նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ինչքան որ ուրախացել են Ադրբեջանում գտնվող իմ եղբայրները այնպես էլ ուրախացրել է Թուրքիայում գտնվող եղբայրներին:

Էրդողանը նշել է, որ տարածաշրջանի խաղաղության հարցում եթե հարկավոր լինի կարող են վեցյակ պլատֆորմ ստեղծել ու շարունակեց.

«Ռուսաստան, Թուրքիա,Ադրբեջան, Իրան, Վրաստանը եթե ընդունեն ու համաձայնվեն ապա Հայաստանն էլ կարող է այս պլատֆորմի մեջ ներգրավվել: Եթե դրական քայլեր ձեռնարկվեն ապա մենք էլ կբացենք մեր դռները: Մեն չունենք մեր դռները Հայաստանին փակելու խնդիր: Որովհետեւ մենք ցանկանում ենք խաղաղության քայլերը ձեռնարկել:»

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան Հայաստանի ժողովրդի հանդեպ ատելություն չունի ու շարունակեց.

«Մեր խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ էր: Ես ունեմ 100 հազարից ավել հայ քաղաքացի: Մենք մարդկանց հանդեպ ատելություն չունենք: Կարեւորը խաղաղություն ստեղծելն է ու սրա համաձայն քայլեր ձեռնարկենք:»

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւն էլ նշել է, որ Թուրքիայի Ադրբեջանի կողքին լինելը իրենց ուժ է տալիս ու շարունակեց.

«Թուրքիայի ու Ադրբեջանի նման իրար աջակցող երկրկրներ չկան: Թուրքիայի ուժը կավելացնի մեր ուժը: Թուրքիան համաշխարհային ուժ է: Այսօր Նախագահ Էրդողանի Թուրքիան աշխարհ անկախություն եւ քաջություն է սովորեցրել:»

Ալիևը ասաց, որ հայտնի Բայրաքթարը (անօդաչու թռչող սարքը), որը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքն է, բացառիկ դեր է խաղացել հայրենիքում տարած հաղթանակում:

Ալիեւը ասեց.

«Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվի իր անհիմն պահանջներից, կարող են մասնակցել տարածաշրջանում ստեղծվելիք համագործակցության տարբեր ծրագրերի:»

 



Այս թեմայով լուրեր