Թուրքիայի Լիբանան ուղարկած օգնության ինքնաթիռը հասել է Բեյրութ

Թուրքիայից Լիբանան օգնության պարագաներ եւ աշխատակազմ տանող Թուրքիայի զինյալ ուժերին պատկանող ինքնաթիռը հասել է, երկրի մայրաքաղաք Բեյրութ:

1467920
Թուրքիայի Լիբանան ուղարկած օգնության ինքնաթիռը հասել է Բեյրութ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Թուրքիան Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո տարածաշրջան բժշկական եւ մարդասիրական պարագաներ են ուղարկել:

Առողջապահության նախարարության Աղետային եւ հրատապ իրավիճակների նախագահությունը եւ Քըզըլայի կողմից պատրաստված պարագաները Անկարայում գտնվող Էթիմեսգութ ռազմական օդանավակայանում A 400M տեսակի ռազմական բեռնափոխադրման ինքնաթիռ է բեռնվել:

Առողջապահության նախարարությունը տարածաշրջան 21 Բժշկական փրկարարների ազգային թիմ, 2 շտապօգնության սարք, 3 աշխատակազմի վրան, դեղորայք եւ բժշկական պարագաներ, ԱՖԱԴ-ի կողմից 10 անձնակազմ, սարքավորում, փրկարար մեքենա եւ Թուրքիայի կարմիր մահիկի պատկանող 3 անձնակազմ, որոնողափրկարարական խումբ, առողջապահության եւ մարդասիրական օգնության սարքեր է ուղարկել:

Բեյրութի նավահանգստում նախօրեին պայթուցիկների գտնված թիվ 12 պահեստում նախ հրդեհ էր բռնկվել իսկ հետո ամբողջ մայրաքաղաք ազդող հզոր պայթյուն: Պայթյունից հետո վիրավորվել ու մահացել է  բազմաթիվ մարդ:

 



Այս թեմայով լուրեր