Ապրիլ 23-ի վերաբերյալ հայտարարություն՝ Նախագահ Էրդողանից

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թէ Թուրքիան հիմնադրվել է միասնության եւ համերաշխության հասգացողության վրա:

1404351
Ապրիլ 23-ի վերաբերյալ հայտարարություն՝ Նախագահ Էրդողանից
istiklal marsi.jpg

Նախագահ Էրդողանը Ապրիլ 23, Ազգային ինքնիշխանության եւ երեխաների տոնի ու Թուրքիայի խորհրդարաի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթ է ունեցել:

Ելույթին Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին եւ բոլոր նահատակներին հիշտակելով սկսող Էրդողանը ասեց.

«Սրանից ուղիղ մեկ դար առաջ, մայրաքաղաք Անկարայում բացվող խորհրդարանը, մեր հայրենիքի գրավված շրջանում մեր ազգի եւ կառավարության ինքնիշխանության կենտրոնն է եղել: Թուրքիայի խորհրդարանը, միասնություն եւ համերաշխության հասգացողության վրա է հիմնադրվել: Ապրիլի 23-ի օրը ժողովրդավարության, ազգային կամքի եւ ինքնիշխանության ամենակարեւոր սիմվոլն է:»

Նախագահ Էրդողանը շեշտել է, թէ ապրիլի 23-ը թուրք ազգի իր զավակներին տված արժեքի, երիտասարդների հանդեպ վստահության դրսեվորումն է:

Մյուս կողմից նոր կորոնավիրուսի նախազգուշությունների պատճառով այս տարի առանց արարողությունների անցնող տոնակատարությունների շրջանակում, ամբողջ Թուրքիան տեղական ժամանակով 21:00-ին տների պատժգամբներից ազգային հիմն է երգել: Էրդողանը այս պահերին բոլոր հեռուստաալիքների համատեղ հրապարակմանը մասնակցել է կողքին մի խումբ երեխաների հետ:



Այս թեմայով լուրեր