Թուրքիայում Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը բարձրացել է 277-ի

Առողջապահության Նախարար Ֆահրետտին Քոջան թեմայի վերաբերյալ կատարած ժողովից հետո մամլո ասուլիս է կազմակերպել:

1389573
Թուրքիայում Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը բարձրացել է 277-ի

Նախարար Քոջան նշել է, թէ վերջին 24 ժամում իրականացել է եւս 63 մահ, նույն ժամանակաշրջանում 14 հազար 396 թեստ է կատարվել, 2 հազար 148 նոր դեպք է հաստատվել:

Այս թվերով զոհվածների թիվը բարձրացել է 277, դեպքերի թիվն իսկ 15 հազար 679-ի: Kovid-19-ից բուժվելով դուրս գրանցվողների թիվն իսկ 333 է:

Առողջապահության Նախարար Քոջան ասեց.

«Դեպքերի միջեւ մահերի մակարդակը 1,58 տոկոս է: Այս առումով բազմաթիվ երկրներից ավելի լավ ենք:»

Նախարար Քոջան շեշտել է, թէ այս պայքարում մեկուսացումը շատ կարեւոր է ու ասեց.

«Սա, ժողովուրդի առողջապահության պայքար է: Մեր ռազմավարությունը կայուն կյանք պետք է լինի:»



Այս թեմայով լուրեր