Ֆահրետտին Քոջան առողջապահության ծառայողների հետ վիդեոկոնֆերանս է կատարել

Առողջապահության Նախարար Ֆահրետտին Քոջան նոր կորոնավիրուսի հիվանդներին բուժող բժիշկ եւ առողջապահության ծառայողների հետ վիդեոկոնֆերանսի միջոցով է հանդիպել եւ բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություն է ստացել:

1389012
Ֆահրետտին Քոջան առողջապահության ծառայողների հետ վիդեոկոնֆերանս է կատարել

Նախարարությունից կատարված հայտարարության համաձայն` Քոջան կոնֆերանսում նշել է, թէ համաճարակը թէ Թուրքիան եւ թէ աշխարհն է սպառնում, այս դժվար շրջանի ամենամեծ բեռը առողջապահության ծառայողների ուսերի վրա է:

Առողջապահության Նախարար Քոջան նշել է, թէ թվերը 1 միլիոն 100 հազարի հասնող առողջապահության ծառայողները ամենամեծ ուժն է ու շարունակեց.

«Գիտեմ թէ ինչքան դժվար պայքարի մեջ ենք: Մի կողմից կյանք ազատելու համար ջանք թափելիս մյուս կողմից էլ դուք ռիսկի տակ եք: Հիվանդների բուժմանը ինչքան շուտ սկսենք, շրջառության խնդիր եւ ինտենսիվ բուժման փուլի սկզբունքը կարող ենք կանխել:»

Քոջան նշել է, թէ հիվանդանոցներ 24 միլիոն վիրաբուժական դիմակ, 3 միլիոնից ավել N95 դիմակ, 1 միլիոնից ավել պաշտպանիչ արտահագուստ եւ ակնոց են բաժանել:



Այս թեմայով լուրեր