Հանիպում՝ Նախագահ Էրդողանի եւ Պուտինի միջեւ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հատկապես Սիրիայում կատարելիք քայլերը ունեն մեծ կարեւորություն:

Հանիպում՝ Նախագահ Էրդողանի եւ Պուտինի միջեւ

Թուրքիա-Ռուսաստան բարձրագույն հանձնաժողովի 8-րդը կազմակերպելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա այցելող Նախագահ Էրդողանը, Ռուսաստանի Նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպել է՝ Կրեմլինի Պալատում:

Էրդողանը հանդիպումից առաջ կատարած հայտարարությանը նշել է, որ Ռուսաստանի հետ հատկապես Սիրիայում կատարած եւ կատարելիք քայլերը ունեն մեծ կարեւորություն ու ասեց.

«Մեկ այլ կարեւոր քայլն էլ այժմ տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների դեմ միասին համերաշխությամբ կատարած քայլերն են»:

Էրդողանը նշել է, որ հանդիպումներում երկու երկրների միջեւ որոշ համաձայնագրեր են ստորագրվելու, երկու երկրների միջեւ արեւտրի ծավալը 15 տոկոս ավելացել է եւ թիրախը 100 միլիարդ դոլար է:

Ռուսաստանի Նախագահ Պուտինն էլ նշել է, որ Թուրքիայի հետ հատկապես տնտեսության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացու գոհունակությամբ են հետեւում:

Պուտինը նշել է, որ Թուրքիայի հետ արեւտուրի ծավալը 35 միլիարդ դոլարի է բարձրացել ու շարունակեց.

«Միջազգային հարաբերություններում եւ գլոբալ խնդիրների վերաբերյալ Թուրքիայի հետ ունենք լավ համագործակցություն»:

Երկու ղեկավարների երկկողմ հանդիպումից հետո 8-րդ Բարձրագույն Համագործակցության Հանձնաժողովին են անցել:

 



Այս թեմայով լուրեր