Ղեկավարները մասնակցել են քվեարկության

Նախագահական եւ 27-րդ խորհրդարանական ընտրությունների համար քվեարկել են նաեւ ղեկավարներ։

998385
Ղեկավարները մասնակցել են քվեարկության

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Կահրամանը քվեարկության մասնակցել է Անակարա Չանկայայում գտնվող նախակրթարանում։

 

Նա դուրս գալուց նշել է հետեւյալը․«Պատմական ընտրություններում, ընտրակրղից ինչ դուրս եկավ, դա էլ կլինի»։

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը քվեարկության մասնակցել է Իզմիր քաղաքի Կարաբաղլար շրջանում գտնվող իր մոր անվան դպրոցում։

 

Նա նշել է հետեւյալը․«Մասնակցել ենք քվեարկության եւ կատարել ենք քաղաքացիական պարտականությունը։ Նոր համակարգի ընտրությունը բարին թող բերի հայրենիք եւ ազգին»։

 

Հանրապետա-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի Չուկուրամբար շրջանում գտնվող Արգենտինական դպրոցում մասնակցել է քվեարկության։

 

Նա նշել է հետեւյալը․«Ընտրակղներում նշանակված անձիք եթե իրենց պարտականությունները կատարեն, ապա ժողովրդավարության տեսանկյունից հարցեր չենք ունենա»։

 

ԺՀԿ նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն քվեարկության մասնակցել է իր ծննդավայր Յալովա քաղաքում։

 

Նա ասաց․«Հայրենքի եւ ազգի համար լինի բարին»։



Այս թեմայով լուրեր