Վան եւ Հաքքարիիում հարձակում
Հաքքարիի Շեմդինլիի շրջանում եւ Վանի Բաշքալե շրջանում ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ի կողմից ճանապարհին տեղադրված ինքնասարք պայթուցիկներ են գործադրվել զինվորական մեքենաների անցման ժամանակ, որի հետեւանքով 12 զինվոր է վիրավորվել:
589481

Շեմդինլիում 4, Բաշքալեյում 8 զինվոր է վիրավորվել:
Միջադեպի հետեւանքով վիրավորված զինվորները հոսպիտալացվել են: Տարածքում մասշտաբային գործողություններ են սկսել:
Ի դեպ, Թուրքիայի զինված ուժերը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ Դիարբեքիր, Մարդին եւ Բիթլիսում կազմակերպած գործողությունների արդյունքում ոչնչացվել են 9 ռմբալիցքավորված մքեանա եւ մի քանի տոն պայթուցիկ է ձեռքբերվել:
Զինված ուժերը, գործողությունների արդյունքում ձեռքբերած զինամթերքի լուսանկարները կիսվել է հանրության հետ: