Նախագահ Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Թուրքիայի նախագահը Լեհաստանում մասնակցելու է կազմակերպության անդամ պետությունների եւ կառավարությունների գագաթնաժողովը:

524866
Նախագահ Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Նախագահական մամլո գրասենյակից կատարվող գրավոր բացատրությունում նշվել է, որ Էրդողանը Լեհաստանում ներկա կլինի հուլիսի 8-9 թթ-ի միջեւ կազմակերպվող գագաթնաժողովում: 

Դաշնակից երկրների ղեկավարները ժողովում վերաքննելուց հետո վավերացնելու են Վելսյան որոշումները եւ միասին շարժվելու սկզբունքները:

Բացի այդ մասնակից երկրների կառավարությունները, այլ նիստում քննարկելու են Աֆղանստանին աջակցության հարցը, որը ընդգրկում է 2018-2020 ժամանակաշրջանը: 

Իսկ ղեկավարների վերջին քննարկման թեման կլինի ՆԱՏՕ-Ուկրաինա ռազմական համագործակցությունը եւ Մինսկյան համաձայնությունը: 

Նախագահ Էրդողանին գագաթնաժողովում ուղեկցելու է, ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլու եւ ՊՆ Ֆիկրի Ըշըկը:  



Այս թեմայով լուրեր