Չանակկալե եւ Էդիրնեյում կալանավորվել է՝ 362 փախստական
Չանակկալեյի Այվաջըկ նահանգի ծովային սահմաններում, ապօրինի ճանապարհներով Հունաստան անցնել փորձող 327 փախստական կալանավորվել է:
Անվտանգության ուժերի կատարած հսկումներում տեսել են՝ լաստանավերով դեպի Միդիլլի շարունակող սիրիացի եւ աֆղանստանցի փախստականներին:
Բադեմլի գյուղի եւ Սիվրիջե ու Կադրկա ծովածոցների ծովային սահմաններում 327 փախստական է կալանավորվել:
Էդիրնեյի Քեշան նահանգում էլ ապօրինի ճանապարհներով արտասահման մեկնել ցանկացող 35 աֆղանստանցի է կալանավորվել:
Քեշան-Գելիբոլու ճանապարհի վրա հսկումներ կատարող Անվտանգության տնօրինության պաշտոնիաները կանգնեցրել են մի ավտոբուս:
Ավդոբուսում կատարված որոնումների արդյունքում կալանավորվել է՝ 5 երեխա, 8 կին ընդհանուր 35 աֆղանստանցի փախստականներ:
Փախստականները արտաքսվելու համար ուղարկվել են՝ օտարերկրացիների ստորաբաժին:
Այս թեմայով լուրեր

ՊՆ․ Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է 7 ահաբեկիչ
Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է անջատողական ահաբեկչական PKK/YPG կազմակերպության 7 ահաբեկիչ։