Թուրքական Մամուլ

02․05․2024

2134449
Թուրքական Մամուլ

Սթար «Էրդողանը նշել է Մայիսի 1 աշխատանքի և աշխատավորների օրը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է մայիսի 1 Աշխատանքի և աշխատավորների օրը։ Նախօրեին սոցիալական ցանցի իր միկրոբլոգում իր գրառման մեջ դիմելով աշխատողներին՝ Էրդողանն օգտագործել է հետևյալ խոսքերը.  «Շնորհավորում եմ մայիսի 1 Աշխատանքի և աշխատավորների օրը, որը նշվում է մեր երկրում և ամբողջ աշխարհում: Իմ ողջույններն ու սերն եմ հղում իմ բոլոր աշխատողներին և աշխատավոր եղբայրներին ու քույրերին, ովքեր հալալ ապրուստ են փնտրում»:

Հյուրրիյեթ «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան. Մենք որոշեցինք միջամտել Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»

Երեկ մայրաքաղաք Անկարայում Ինդոնեզիայի արտաքին գործերի Մարսուդիի հետ համատեղ ասուլիսում ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություններ է արել։ Ֆիդանն ասել է. «Առաջին անգամ եմ ուզում այդ մասին հայտարարել այստեղ։ «Մենք որոշել ենք միջամտել Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Միջազգային դատարանում հարուցված գործին»։

Վաթան «Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևի հետ»

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ուզբեկստանում հանդիպել է նախագահ Շևքեթ Միրզիյոևի հետ, ուր նա մեկնել է պաշտոնական շփումներ ունենալու։ Փոխնախագահ Յըլմազն ասել է. «Մենք կշարունակենք ամրապնդել մեր գոյություն ունեցող բարեկամությունն ու եղբայրությունը Ուզբեկստանի հետ մեր ընդհանուր պատմական և մշակութային կապերի շրջանակներում՝ «Միասնություն լեզվի, մտքի և աշխատանքի մեջ» կարգախոսով»։



Այս թեմայով լուրեր