Թուրքական Մամուլ

12.02.2024

2101080
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ «Էրդողան. Էլ ավելի կարագացնենք քաղաքային վերափոխման գործընթացը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ 2023 թվականի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժերից հետո իրենք արագորեն շարունակում են տարածաշրջանը վերականգնելու ջանքերը։ Էրդողանն ասել է, որ իրենք էլ ավելի կարագացնեն քաղաքային վերափոխման գործընթացը։

Հյուրրիյեթ «Էրդողան. «Մենք թույլ չենք տա անապահովության մթնոլորտ»

Նախագահ Էրդողանն արձագանքել է Ստամբուլի Քյուչյուքչեքմեջեի քաղաքապետի թեկնածու Ազիզ Ենյայի նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած զինված հարձակմանը։ Էրդողանն ասել է. «Մենք երբեք թույլ չենք տա, որ Թուրքիան ներքաշվի անապահովության միջավայր»։

Սթար «Պենտագոն. թուրքական ԱԹՍ-ները գլխիվայր շուռ են տվել դոկտրինները»

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության (Պենտագոնի) պաշտոնյաները բարձր են գնահատել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը։ Պաշտոնյաներն ասել են. «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք թուրքական զինված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաների բեկումնային զարգացումներին։ Թուրքական ԱԹՍ-ները գլխիվայր շուռ են տվել ցամաքային պատերազմների մասին գրավոր դոկտրինները»։



Այս թեմայով լուրեր