Թուրքական Մամուլ
21․09․2023

Սաբահ․ «Էրդողանը ընդունել է Միցոտակիսին»
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի տանը ընդունել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին։ Երկու ղեկավարները հայտարարել են, որ իրենք հաստատում են Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա դրական մթնոլորտը և այն պահպանելու իրենց վճռականությունը։
Վաթան․ «Թուրքիան շարունակում է ապահով ապաստարան մնալ ներդրողների համար»
Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան գնողունակությամբ 11-րդ տնտեսությունն է աշխարհում։ Էրդողանն ասել է. «Թուրքիան շարունակում է մնալ անվտանգ ապաստարան միջազգային ներդրողների համար»։
Հաբեր թուրք․ «Թուրքիան շարունակում է ոգեւորություն ստեղծել ներդրողների համար»
Գանձերի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հանդիպել է ներդրողների հետ։ Շիմշեքն ասել է.«Թուրքիան շարունակում է ոգեւորել ներդրողներին»։
Սթար․ «Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին»
Ղարաբաղում հրադադարի որոշման վերաբերյալ փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ասել է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի քայլերին»։ ասաց. Յըլմազն ասել է.«Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի ամեն անկյունում, որը հանդիսանում է ադրբեջանական տարածք»։